ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ քարտուղարության մամուլի ծառայությունից։
«Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերը, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը մանրամասնել է հայկական կողմի մոտեցումները և տեսակետները»,- նշված է քարտուղարության կողմից տարածած հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նաև նշում է, որ կողմերը պայմանավորվել են պահպանել կապը հետագա համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
Տեղեկացնենք, որ ավելի վաղ Իգոր Խովաևը հանդիպել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ժամանակ կողմերը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանն առնչվող վերջին զարգացումները:
Թողնել պատասխան