Պաշտոնական Բաքուն մեղադրել է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությանը «ԼՂՀ պետնախարար» արտահայտությունը տարածելու համար։ Այդ մասին հայտարարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն, ի պատասխան ՌԻԱ Նովստիի հարցին, թե ինչու են տեղական իշխանություններն արգելափակել ria .ru կայքն Ադրբեջանում։
«Ռուսական պետական լրատվական գործակալության կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ զրպարտչական բնույթ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և, հետևաբար, լուրջ ափսոսանք է առաջացնում»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան։
Ադրբեջանական մամուլը մատնանշում է նաև Սպուտնիկ Ադրբեջան կայքը, որն ըստ նրանց սերտորեն համագործակցում է ՌԻԱ Նովոստիի հետ։
Independent Armenian Republic of Artsakh forever…
❤❤❤❤❤🤍
💙💙💙💙🤍💙
🧡🧡🧡🧡🧡🤍