Լիտվան, Ավստրիան և Ռումինիան խոսել են ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության գաղափարի մասին

LithuaniaMFA

Ավստրիան, Լիտվան և Ռումինիան խոսել են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ առաքելություն ուղարկելու գաղափարի մասին։ Այդ մասին հայտնում է Լիտվայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում։ Առաջին անգամ այն հնչեցրել են Ավստրիայի, Լիտվայի և Ռումինիայի ԱԳ նախարարները անցյալ տարվա հունիսին Հարավային Կովկաս կատարած իրենց այցի ժամանակ։ Եթե այն ամուր լինի, ապա կարևոր քայլ կդառնա տարածաշրջանի կայուն խաղաղության ճանապարհին»,– ասված է հաղորդագրությունում։

Լիտվան, Ավստրիան և Ռումինիան խոսել են ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ առաքելության գաղափարի մասին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքներով Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին, առավելագույնը երկու ամիս ժամկետով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը:

Հարցի շուրջ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հայտնել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը գործունեություն է իրականացնելու Հայաստանի՝ Ադրբեջանի հետ ունեցած սահմանի երկայնքով՝ ՀՀ ինքինշխան տարածքում:

«Հաշվի առնելով նշյալը` պետք է արձանագրենք, որ Ադրբեջանի համաձայնության կամ անհամաձայնության հարց առկա չէ»,– հավելել է Հունանյանը:

Դիտումների քանակը: 4115
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին