ՀՀ ՊՆ զորամասերից մեկում կին զինծառայող է մահացել։ Այդ մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ դժբախտ պատահարի հետևանքով։ Զորամասի բուժկետի պետ-բուժակ, պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 1985 թվականին ծնված Քրիստինե Միխայելի Չիչյանը վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել։
«Չնայած բժիշկների գործադրած ջանքերին, հուլիսի 16-ին Քրիստինե Չիչյանը մահացել է։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար»,– նշվում է ՊՆ-ի հաղորդագրության մեջ։
Թողնել պատասխան