Մարտունի- Վարդենիս- Արցախի Հանրապետության սահման միջպետական նշանակության ճանապարհի 5.9 կմ երկարությամբ հատվածը (կմ0+000-կմ5+900) հիմնանորոգվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Այդ մասին հայտնում է ՀՀ տարածային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։
Համաձայն հաղորդագրության` կապալառուն է «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն։ Հիմնանորոգման շրջանակում որոշ հատվածներում արդեն իրականացվել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ։
Այս հատվածում շինարարը նորոգում և հիմնանորոգում է ճանապարհին առկա մի շարք կամուրջներ։
Թողնել պատասխան