Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Արցախի ԱԳՆ Մասիս Մայիլյանն ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Ինչպես հայտնում է ԱԳՆ-ն մամուլի ծառայությունը՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցերի շուրջ։
Կողմերն անդրադարձ են կատարել միջազգային մասնագիտացված կառույցներում Արցախի քաղաքացիների շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը, և միջազգային իրավապաշտպան հանրությանն Արցախի ներգրավվածությանը։
Արցաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ վերջին տարիներին վերը նշված ուղղություններով արդեն իսկ արձանագրվել են որոշակի ձեռքբերումներ։
Թողնել պատասխան