Հոկտեմբերի 1֊ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի մահվան տարելիցն էր։ Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի բակում ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը
փոխնախարարներ Մելանյա Բալայանն ու Գայանե Գրիգորյանը ծաղիկներ խոնարհեցին սիրելի երգահան֊կոմպոզիտորի հիշատակին։
<< Արդեն մեկ տարի է, ինչ Շառլ Ազնավուրը մեզ հետ չէ։ Բայց նրա անկրկնելի ստեղծագործությունները մշտապես կենդանի կպահեն նրա՝ Մեծ Հայի և հրաշալի արվեստագետի կերպարը>>,֊ ասել է Լ. Հովհաննիսյանը։
Թողնել պատասխան