Միրզոյան-Լավրով հանդիպմանն ընդգծվել է Բերձորի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտությունը

ԱԳ նախարարներ

Նյու-Դելիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] ապաշրջափակելու հարցը։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման և էլեկտրաէներգիայի խափանման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Ընդգծվել է ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ խստորեն հետևելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, ԼՂ հիմնախնդրի շուրջ հարցերի:

Հիշեցնենք, որ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանը ևս ներկայացրել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեքստում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ որոշումը։

Դիտումների քանակը: 3844
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին