Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Համաձայն աղբյուրի` Միրզոյանը Կլաարի հետ խոսել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար այդ ամենի հումանիտար հետևանքների մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայնության հարցերի:
Թողնել պատասխան