Միրզոյանը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը ներկայացրել է ԵԽ փոխնախագահին

ՀՀ ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կոպաչի հետ հանդիպմանը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման քայլերի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ հայկական կողմն ընդգծել է 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների լուծման կարևորությունը, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անվերապահ հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Հայաստանի համար կարևոր նշանակություն այս հարցերի վերաբերյալ համապատասխան բանաձևերի և զեկույցների ընդունման միջոցով Եվրախորհրդարանի արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։

«Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերջին զարգացումները», — նշում է աղբյուրը։

Դիտումների քանակը: 4086
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին