Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը վիճակագրական տվյալներ է հրապարակել

66653016_1174646776073870_1017543950753333248_n

Արցախի Հանրապետության Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է վիճակագրական տվյալներ՝ ըստ որի․

1.  2019 թվականի առաջին կիսամյակում Արցախում ներգնա օտարերկրյա զբոսաշրջային այցելություններն աճել են 68,5 տոկոսով 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
2. Արցախում գործող երեք տեղեկատվական կենտրոններում անվճար ծառայություններից օգտվել են 580 զբոսաշրջիկներ։ Վերջիններս ստացել են համապարփակ տեղեկություններ Արցախի զբոսաշրջավայրերի, հյուրանոցների, տրանսպորտային և այլ ծառայությունների մասին անվճար գրականության կամ բանավոր տեսքով։
3. Հունիսի 1-ի գործող “Tourist Bus” զբոսաշրջային ավտոբուսների նախագծի շրջանակներում Տողի մելիքական ապարանք, Տիգրանակերտ, Գանձասար և Հունոտի կիրճ են այցելել 906 ներքին և ներգնա զբոսաշրջիկներ։
4. 2019թ.-ի առաջին կիսամյակում, “Տիգրանակերտ” պետական պատմամշակութային արգելոցի ծառայություններից օգտվել է 4425 այցելու:
5. ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջոթյան նախարարության կողմից նույն ժամանակահատվածում հաշվառվել են 17 նոր հյուրանոցային տնտեսության օբյեկտներ՝ հյուրանոցներ և հյուրատներ։
6. Հյուրանոցային տնտեսության օբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 78՝ 1828 մահճակալ-տեղով։

Դիտումների քանակը: 4497
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին