Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը գնահատել է 2020 թ․-ի հունվարի 1-ից երրորդ (ոչ ԵԱՏՄ) երկրներից ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխության արդյունքում ազդեցության առավելագույն չափը գնաճի վրա, որը կկազմի 0,5 տոկոսային կետ։
Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որի մեջ ներկայացված են սպառողական զամբյուղում ներառված այն առավել զգայուն ապրանքները, որոնց համար կգործի մաքսատուրքերի նոր դրույքաչափ՝ ոչ Եվրասիական տնտեսական միության երկրներից ներմուծելու դեպքում․
Ընտանի թռչնի մսի 22%➡️25%
 Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մսի 12.5%➡️15%
 Բրնձի 3%➡️6%
 Արևածաղկի ձեթ 13%➡️15%
 Կաթնամթերք 13%➡️15%
 Կարագի 13%➡️15%


 
  
  
  
 
Թողնել պատասխան