ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի ռազմարդյունաբերողների միության անդամների և ռազմաարդյունաբերական ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունը տնտեսության մեջ առաջնային դերակատարում է տալիս ռազմարդյունաբերական համալիրին, այն նախապայմանով, որ այն պետք է համապատասխանի ժամանակակից բոլոր տեխնոլոգիական չափանիշներին կամ, առնվազն, պետք է շարժվի այդ ուղղությամբ: Հիշեցնենք, որ վարչապետը բազմաթիվ անգամ նշել է, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական երկիր, որն էլ կհամարվի երկրի տնտեսական ապագայի տեսլականը:
Հանդիպման ժամանակ Փաշինյանը կարևորեց այն փաստը, որ Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրը պետք է արտաքին շուկաների վրա աշխատելու հնարավորություն ունենա, որ համար աստիճանաբար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ: Դրանցից մեկն էլ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումն էր:
Վարչապետը նշեց նաև, որ ռազմարդյունաբերական համալիրը, առաջին հերթին, պետք է ունակ լինի բավարարելու ներքին շուկայի պահանջները:
Թողնել պատասխան