Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախից եռատոնի կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը Աննա Հակոբյանի և դստրերի հետ ժամանել են Արցախ մասնակցելու տոնական միջոցառումներին։
“Շնորհավորում ենք հայ ժողովրդին եւ առանձնահատուկ՝ Արցախի հերոսական ժողովրդին Եռատոնի փառապանծ առիթով:
Սիրլի՚ արցախցիներ, սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզնով, ու խոնարհվում ենք ձեր առաջ:
Խոնարհվում ենք մեր սուրբ Նահատակների առաջ”,- գրել է ՀՀ վարչապետը իր Ֆեյսբուքյան էջում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որդին ևս ծառայում է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։
Թողնել պատասխան