Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ։
Ուղերձում մասնավորապես նշված է, որ ռուս-հայկական հրաբերությունները հիմնված են բակեկամության և երկկողմ հարգանքի վրա։ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ երկխոսությունն ու կառուցողական համատեղ աշխատանքը կնպաստեն ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների առաջմղմանը։
“Դա անկասկած համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների շահերին”,-նշված է ուղերձում։
Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովեն, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Թողնել պատասխան