ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այդ մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Համաձայն աղբյուրի զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանը վերաբերող թեմաների:
Մասնավորապես, քննարկվել են Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք [Բերձորի միջանցք] ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելուն առնչվող հարցեր:
«Երկուստեք ընդգծվել է Լաչինի միջանցքն [Բերձորի միջանցք] Ադրբեջանի կողմից ապաշրջափակելու անհրաժեշտությունն ու դրա անխափան գործունեության կարևորությունը»,-աշված է հաղորդագրության մեջ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՄԱԿ առաքելություն ուղարկելու հարցի շուրջ քննարկումները շարունակել: Անտոնիո Գուտերեշը նշել է, որ հարցը կպահի ուշադրության կենտրոնում:
Փաշինյանը կարևորել է նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին Հայաստանի պահանջը բավարարելու որոշումը:
Թողնել պատասխան