Փրկարարները որոնում էին Սևանա լճում մեկ շաբաթ առաջ անհայտ կորած մարդու

sevan

Փրկարարները մայիսի 3-ի առավոտյան ավարտեցին որոնողական աշխատանքները՝ մի քաղաքացու, ով ենթադրաբար, մեկ շաբաթ առաջ խեղդվել է Սևանա լճում:

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի՝ ապրիլի 27-ի առավոտյան Ճգնաժամային արձագանքման ազգային կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Սևանի թերակղզու մերձակայքում հայտնաբերվել են անհայտ կորած քաղաքացու մեքենա և հագուստ. որոնողական գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ջրասուզակ-փրկարարների երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մեքենան և իրերը պատկանում են Աբովյան քաղաքի բնակիչ Վոլոդյա Վ.-ին, որը ծնվել է 1988 թ.

Ապրիլի 29-ից մայիսի 2-ը, փրկարարների ջոկատը որոնողական աշխատանքներ է իրականացրել “Իններորդ ալիք” լողափի տարածքում, սակայն անօգուտ: Խեղդված քաղաքացին չի գտնվել, որոնողական աշխատանքները դադարեցվել են կիրակի, ժամը 10.00-ին:

 

newsarmenia.am

Դիտումների քանակը: 5022
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին