Պուտինը և Փաշինյանը քննարկվել են Բերձորի միջանցքի խնդիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրուցել են հեռախոսով։ Այդ մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից` հավելելով, որ հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքով [Բերձորի միջանցք] անարգել տրանսպորտային կապի ապահովման հարցեր։ Ընդգծվել է 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների ամբողջ փաթեթի հետևողական իրականացման հիմնարար նշանակությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Համաձայն աղբյուրի Ռուսաստանի նախագահը հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական հաշտության պայմանագրի զարգացման գործում։

Դիտումների քանակը: 3738
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին