ՌԴ-ն հերքում է Բերձորում անցակետ ստեղծելու հարցի քննարկումը

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] տարածքում սահմանային անցակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ չեն անցկացվել: Այսօր ճեպազրույցի ժամանակ նման հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ հայկական կողմին առաջարկել է անցակետ տեղադրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երկու ծայրերում, ինչպես նաև Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] սահմանին:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 28-ին հայտարարեց, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետերի ստեղծում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված չէ` ընդգծելով, որ Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությանը, այսինքն` ապահովվի քաղաքացիական հումանիտար բեռների և քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատությունը։

Դիտումների քանակը: 3851
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին