Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանում «Մարտի 1-ի» գործով նրա պաշտպաններից Հայկ Ալումյանն է։
Ինչպես հայտնում է Tert.am-ը հղում անելով Դատական տեղեկատվական համակարգին՝ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:
Թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որ արտահայտության համար է ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը դիմել դատարան հայտնի չէ։
Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի դեմ։
Սեդրակ Քոչարյանը փոխհատուցում է պահանջում զրպարտության համար և հրապարակայնորեն հայտարարության մերժում։ Սակայն հայցվորը չի նշում, թե Վանեցյանի որ հայտարարությունն է համարում զրպարտողը:
Թողնել պատասխան