Ռուբինյանը Քրիստիան Կամբոնի հետ քննարկել է ԼՂ շուրջ ստեղծված սուր ճգնաժամը

Ռուբինյան

Փարիզում հանդիպեցի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնին։ Այդ մասին իչ ֆեյսբուքյան էջից հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,– գրել է Ռուբինյանը։

Ավելի վաղ վերջինս գրել էր, որ Փարիզում է` ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկման թեմա է դարձնելու նաև այնտեղ։

Դիտումների քանակը: 4072
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին