<<Սպայկա>>-ն Ադրբեջանից սննդամթերք ներմուծե՞լ է Հայաստան

maxresdefault-3-1

Եթե փորձենք հակիրճ ներկայացնել դրությունը, ապա կստեղծվի հետևյալ պատկերը. Հայաստանի Հանրապետությունը մի շարք պետությունների հետ ունի ներմուծման համար ավելի բարենպաստ պայմանների մասին պայմանավորվածություններ:

Այսինքն, եթե մենք ներ ենք մուծում լեհական ծագումով՝ Լեհաստանում արտադրված ապրանքներ, ապա դրանց համար ավելի քիչ մաքսատուրք կվճարենք, քան եթե օրինակ՝ Ադրբեջանից (օրինակը պատահական չէ, քանի որ նման դեպքեր եղել են):

Իհարկե, կարող է առաջանալ հարց, թե ինչու՞ մի շարք պետություններ ունեն ՀՀ  ներմուծման ավելի բարենպաստ պայմաններ քան մյուսները, բայց դա այլ հարց է, որը կապված է այն հանգամանքի հետ, որ հիմնականում նման պայմանավորվածությունները ձեռք են բերվում միջպետական բանակցությունների արդյունքում և կրում են փոխադարձ բնույթ: Ուստի, եթե Լեհաստանում արտադրված ապրանքները արտոնյալ պայմաններով են ներմուծվում Հայաստան ուրեմն Հայաստանում արտադրված ապրանքները նույնպես ավելի արտոնված պայմաններով կարող են ներմուծվել Լեհաստան:
2019 թ. ապրիլի 5-ին ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն (ՊԵԿ) տեղեկություն է տարածել առ այն, որ <<Սպայկա>> ՍՊԸ միջոցով ներմուծված ապրանքներն իրականում չունեին այն երկրների ծագումն որոնք նշված էին ՀՀ սահմանի հատման ժամանակ: Ասենք ավելին, <<Սպայկա>> ՍՊԸ այն պետություններից է ներեմուծել ապրանքներ, որոնք չունեն ՀՀ հետ կնքած “բարեկամական առևտրի” մասին պայմաննավորվածություններ: Ծագում է բնականոն հարց․ “Իսկ հնարավո՞ր է, որ <<Սպայկա>> ՍՊԸ ներեմուծել է այն պետությունների ծագում ունեցող ապրանքները, որոնք Հայաստանի Հանրապետությանը դիտարկում են իբրև թշնամի”:

Այսպիսով, փորձագիտական եզրակացության հիման վրա կիրառելով վերը նկարագրված ստվերային եղանակը, <<Գրինպրոդուկտ>> ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացնելով հարկը, տուրքը և այլ պարտադիր վճարը հաշվարկելու հիմք հանդիսացող կեղծ տեղեկություններ և ուղղակի դիտավորությամբ նպատակ հետապնդելով չվճարել հարկը, տուրքը և պարտադիր այլ վճարը, պետական բյուջե չի վճարել <<Սպայկա>> ՍՊ ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

Վերը նշված հանրորեն վտանգավոր արարքը կատարելու համար 2019թ. ապրիլի 4-ին Դավիթ Վենգերի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Դավիթ Վենգերի Ղազարյանը չի ձերբակալվել, այլ ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից 04.04.2019թ-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումն որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննարկումը նշանակված է 05.04.2019թ-ին:

Մենք բոլորս պետք է մեկ անգամ ևս հիշենք այն բազմաթիվ ահազանգերի մասին, երբ մեր ուշադիր համաքաղաքացիները տեղեկացնում էին առ այն, որ Հայաստանի շուկա է ներմուծվում ադրբեջանական ծագում ունեցող ապրանքներ։ Օրինակ՝ Երևանում վաճառվում էր ադրբեջանական արտադրության կարագ: Արդյո՞ք այդ հանգամանքների հետ <<Սպայկա>> ՍՊԸ ղեկավարությունը կապ չունի:

Այլ կերպ ասած յուրաքանչյուր քաղաքացուց այդ 3 տարվա ընթացքում <<Սպայկա>> ՍՊԸ ղեկավարության կողմից, մենակ նշված հանցագործության արդյունքում, ոչ միայն գողացվել է մոտ 2500 դրամ, այլ նաև ՀՀ շուկայում անորոշ, հնարավոր է նույնիսկ թշնամական, երկրների ծագում ունեցող ապրանքներ են ներթափանցվել:

Դիտումների քանակը: 9058
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan