Այսօր՝ հունիսի 15-ին, «Վալլեքս Գարդեն» հյուրանոցային համալիրում «SHTIGEN էներգետիկ համակարգեր» ընկերության նախաձեռնությամբ կայացավ գործարար համաժողով «Արևային Արցախ» խորագրով:
Համաժողովը բացել է ընկերության ղեկավար Հայկ Շեկյանը: Նա նշել է որ այս հանդիպման նպատակն է նպաստել արևային էներգետիկայի ոլորտի զարգացմանն Արցախում կարևորելով այն հանգամանքը, որ անհրաժեշտ է մարդկանց իրական օրինակներով ցույց տալ արևային ներդրումների տնտեսական շահավետությունը և զերծ պահել սխալներից։
Պարոն Շեկյանը իր ելույթում մանրամասնորեն ներկայացրեց տարիների ընթացքում իրենց կողմից կուտակած փորձը իրական օրինակներով։ Հանդիպմանը ներկա էին պետական գործիչներ, ձեռնարկատերեր, էլ. ցանցերի ներկայացուցիչներ, բանկային համակարգի ներկայացուցիչներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլոք:
Թողնել պատասխան