Ստեփանակերտում կկայանա «Անմահների դիրքը» դրամայի պրեմիերան

Անմահների դիրքը,

Հայրենիք՝ որը խրամատ է ու երկիր, որը պետք է դառնա ամրոց։ Ոչ թե ներկայացում, այլ իրականություն՝ որը չեն խաղում, այլ այդ խաղի մեջ ապրում են։ Երեք կողմից թշնամի, մի կողմից էլ անհասկանալի բարեկամ։ Կերպարներ՝ որը մենք ենք, մեկը մի քիչ շատ, մեկը մի փոքր քիչ, բայց բոլորս մենք ենք ու մենք պետք է դառնանք բոլորս` ազգ-բանակ։

Իրականության մեջ ապրողներից մեկը Մանուկն է, ով իր մեջ կրում է ծայրահեղությունների հավաքածու, պատերազմ և խաղաղություն հասկացությունները։ Մի ձեռքին զենք, մյուսին Աստվածաշունչը։ Աստվածաշունչն ասում է սիրիր թշնամուդ, բայց չի ասվում ավելին` քան հայրենիքդ։ Ինչ-որ մեկին սիրելու համար նա պետք է մարդ լինի, իսկ եթե մարդ լինի` թշնամիդ չի լինի ու չի դառնա։ Աստվածաշունչը նաև ասում է վաճառիր քո վերջին բաճկոնը և այդ վաճառված վերջին բաճկոնի գումարով սուր գնիր քեզ համար։ Աստվածաշունչը չի արգելում պաշտպանել ինքդ քեզ ու հայրենիքդ, այլ հակառակը` սուր գնելն անհրաժեշտություն է։ Պաշտպանելով քեզ պաշտպանում ես հայրենիքդ։

Մանուկը լուսավոր կետն է մեր ցավալի ճակատագրի, ինչպես նորածին երեխան տան։ Մանուկի կերպարով ու շնորհիվ մենք բոլորս գտնելու ենք հավատ առ ինքդ քեզ։ Մանուկի շնորհիվ մենք կհասնենք այն իմաստությանը, որ մահով ոչինչ չի վերջանում և Մանուկից կսովորենք այդ լուսավոր տղերքին հիշելուց, խոսել նրանց մասին լուսավորությամբ, այլ ոչ թե ցավով, ովքեր սրբացվել են այլ ոչ թե նահատակվել։

«Անմահների դիրքը» դրամայի պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 4-ին՝ ժամը 19։00, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, իսկ կրկնությունը` նոյեմբերի 5-ին, 7-ին, 8-ին, 10-ին, 11-ին, 12-ին, նույն ժամին, նույն վայրում։

 

Հեղինակ`

Անդրանիկ Հակոբյան

Դիտումների քանակը: 4087
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին