Բաքուն դժգոհել է Տոյվո Կլաար - Դավիթ Բաբայան հանդիպման փաստից

Պաշտոնական Բաքուն Եվրամիության ղեկավարությանը բողոք է ներկայացրել Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի օրերս Երևանում կայացած հանդիպման պատճառով։ Կարդալ ավելին

ՊԲ-ն հրապարակել է ևս 193 զոհված զինծառայողների անուններ

2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է 5-ից ավել ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները Կարդալ ավելին

Արայիկ Հարությունյանը շուտով հարցաքննության է հրավիրվելու. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության նախագահը  շուտով հարցաքննության է հրավիրվելու հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում։ Կարդալ ավելին

Պուտինն ու Լուկաշենկոն անդրադարձել են Արցախի թեմային

Ռուսաստանի և Բելառուսի նախագահները  վերջինիս Ադրբեջան կատարած այցի համատեքստում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Կարդալ ավելին

Լավրով - Զարիֆ հանդիպմանը քննարկվել է Արցախի հարցը

Ռուսաստանն ու Իրանը հանդես են գալիս Արցախում արդար հիմունքներով երկարաժամկետ քաղաքական կարգավորման օգտին։ Կարդալ ավելին

Հայկ Մարությանը մասնավոր այցով Արցախում է

Այսօր` ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մասնավոր այցով ժամանել է Արցախ։ Կարդալ ավելին

Իվանյանում բռնության հետքերով դի է հայտնաբերվել

Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի բնակիչ Սերգեյ Ծատրյանը (ծնված 1976թ.) երեկ` ապրիլի 11-ին՝ Կարդալ ավելին

Վրաստանի խորհրդարանում կքննարկվի Արցախի հարցը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է քննարկումներ անցկացնել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Կարդալ ավելին

Ադրբեջանցիները կրակել են Սարուշենի ուղղությամբ

Այսօր` ապրիլի 11-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի ուղղությամբ, սակայն Արցախի ոստիկանությունը կրակոցների մասին հաղորդում չի ստացվել։ ԱՀ ներքին գործերի նախարարության հայտնած տեղեկությամբ հարցն Անվտանգության խորհրդի տիրույթում է։ Բացի այդ ներքին անվտանգության հարցից ելնելով՝ ճանապարհի այդ հատվածում հերթապահություն իրականացնող ոստիկանության զորքերն ավելի են ուժեղացվել։ Առաջիկայում նախատեսվում է այդ ճանապարհին մի քանի դիրք ևս ավելացնել։ Սարուշեն համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանի խոսքով՝ ադրբեջանցիները գրեթե 20 րոպե կրակել են դաշտում աշխատող գյուղացիների ուղղությամբ։ «Հողագործական աշխատանքներ էին արվում, տրակտոր էր աշխատում, մարդիկ կային, որ սկսել են կրակել, տրակտորը քշել, հանել են դաշտից, շարունակել են կրակել տրակտորի ուղղությամբ, մի փամփուշտ էլ կպել է տրակտորին»,- նշեց Գասպարյանը։ Նրա խոսքով նախկինում եղել է, որ օդ կրակեն՝ որպես զգուշացում, բայց այդ օրը գյուղի ուղղությամբ կրակելու առաջին դեպքն էր։ Սարուշեն գյուղն այսօր սահմանամերձ է՝ դեպի Շուշի տանող ճանապարհին։ Հրադադարից հետո այն վերաբնակեցվել է։