Հետքում հրապարակված հոդվածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Արցախի Հանրապետության նախկին ոստիկանապետ, ԱԱԾ-ի նախկին պետ Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այդ մասին հայտնում են Արցախի դատախազության մամուլի ծառայությունից։ Համաձայն աղբյուրի քրեական վարույթը նախաձեռնվել է hetq.am կայքում հրապարակված «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածի կապակցությամբ։ «Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ` հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար»,– նշված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ։ Հոդվածում նշվել է, որ նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին, որտեղ աշխատում էր Աղաջանյանի մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: «Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը»,– հայտնել է hetq.am լրատվական կայքի թղթակից Վարուժան Գալստյանը։ Բացի այդ, ըստ հրապարակման` Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ, խանութներ, սննդի կետեր ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված: Հիշեցնենք, որ Կամո Աղաջանյանը ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն էր նշանակվել 2020թ. մայիսի 29-ին, իսկ պաշտոնից ազատվել է դեկտեմբերի 22-ին։

Սպիվակովի բարեգործական համերգի հասույթը կփոխանցվի Զինվորի տանը բուժվող զինվորներին

Աշխարհահռչակ ջութակահար, դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի` ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների։ Կարդալ ավելին

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Ադրբեջանական կողմի բոլոր հայտարարությունները, թե հայկական կողմը փորձում է խաթարել Բրյուսելում սպասվող հանդիպման անցկացումը Կարդալ ավելին

Մոտ ապագայում Փաշինյան-Ալիևի հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանում. Պեսկով

Մոտ ապագայում Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպում չի նախատեսվում: Կարդալ ավելին

Հայաստան-Կիպրոս համատեղ զորավարժությունները «սադրանք» է. Թուրքիայի ԶԼՄ

Թուրքական իշխանամետ Haber Global հեռուստաալիքն անդրադարձել է Կիպրոսում ՀՀ ԶՈՒ մասնակցությամբ տեղի Կարդալ ավելին

Ադրբեջանը ՀՀ օկուպացված տարածքի ականները տեղափոխել է Քաշաթաղ. Մարուքյան

«Հայաստանը Լաչինի միջանցքը օգտագործում է Ղարաբաղ սպառազինություն ուղարկելու նպատակով, ինչը հակասում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին»,- Կարդալ ավելին


ՀՀ-ին աջակցելու փաստաթղթերի փաթեթը գրեթե պատրաստ է, բայց լրամշակման կարիք կա. Զաս

ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը գրեթե պատրաստ է, սակայն որոշ լրամշակման կարիք ունի։ Կարդալ ավելին

Տոկաևի կարծիքով ՌԴ ջանքերի շնորհիվ ՀՀ-Ադրբեջան հակամարտությունը կկարգավորվի

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղարար ջանքերը թույլ կտան կարգավորել Կարդալ ավելին

Այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից. Փաշինյան

Այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, Ադրբեջանին հետ չպահեց ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ Կարդալ ավելին