Հայտնի է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում ՀՀ ներկայացուցչի անունը

Հայաստան - Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կլինի ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Կարդալ ավելին

Գերիների ձերբակալումը լուրջ ազդանշան է մեզ համար. Ալիև

Ալիևը «մտավախություն» է հայտնում, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում: Կարդալ ավելին

Թուրքիայում վրդովմունքով են լուսաբանում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների հայանպաստ հայտարարությունները

Թուրքական լրատվամիջոցներն ակնհայտ «վրդովմունքով» են լուսաբանում Ֆրանսիայում ընթացող նախընտրական պայքարի շրջանակում նախագահի թեկնածուների հայանպաստ և հակաթուրքական հայտարարությունները։ «Եթե նա գա իշխանության, երանի ենք տալու Մակրոնին» նման շեշտադրմամբ հրապարակման մեջ թուրքական «Superhaber TV» լրատվամիջոցն անդրադարձել է Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող ծայրահեղ աջակողմյան ուժերի ներկայացուցիչ Էրիկ Զեմուրի՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր կատարած այցին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Զեմուրն այդպիսով ցանկանում է շահել ֆրանսահայ ընտրողների համակրանքը։ Թուրքական լրատվությունը հեգնանքով է ներկայացրել Զեմուրի խոսքն այն մասին, որ Հայաստանը հնագույն քրիստոնեական հող է և եթե չլիներ քրիստոնեությունը, չէին լինի Եվրոպան և Ֆրանսիան։ «Մակրոնի մրցակիցն էլ «Թուրքիայի» թշնամի դուրս եկավ» վերնագրով մեկ այլ հրապարակման մեջ թուրքական իշխանամետ «Yeni Akit» թերթն անդրադարձել է Մակրոնի ամենաուժեղ մրցակիցներից մեկը համարվող Վալերի Պեկրեսի հայտարարությանը, ըստ որի՝ իրենք ո՛չ ցանկանում են ԱՄՆ-ից կախված մնալ, ո՛չ էլ Թուրքիայի կողմից պատանդառված։ «Մինչ Ֆրանսիայում մոտենում է նախընտրական շրջանը, նախագահի թեկնածուները, որոնք իրենց ընտրողներին խոստանալու ոչինչ չեն գտնում, փորձում են իշխանության գալ Թուրքիայի դեմ թշնամություն դրսևորելու միջոցով»,- նշել է թուրքական թերթը։ Հիշեցնենք, որ Էրիկ Զեմուրը եռօրյա այցով Հայաստանում էր։ Ծայրահեղ աջակողմյան հայացքներ ունեցող թեկածուն քարոզարշավի մեկնարկին որոշել էր առաջինը հենց Հայաստան գալ, իր խոսքով` աջակցություն հայտնելու առաջին քրիստոնեական երկրին, որն այսօր էլ ոտնձգությունների է ենթարկվում հարևանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։ Էրիկ Զեմուրը AFP-ի հետ զրույցում խոսելով Հայաստանին ուղղված Ադրբեջանի ու Թուրքիայի սպառնալիքների մասին մեղադրել է Ֆրանսիայի ներկայիս իշխանություններին «շատ խոսելու, բայց, իրականում, Հայաստանին չօգնելու» համար։

Պաշտոնական ՌԴ ողջունում է Երևանի և Բաքվի միջև ուղիղ շփումները


Սթոլթենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ն Հայաստանի և Ադրբեջանի հարցում որևէ մեկի կողմից չէ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Յենս Ստոլտենբերգը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին։ Կարդալ ավելին

Վստահ եմ, որ մի օր «Ղարաբաղն» իր տնային հանդիպումները կանցկացնի «Աղդամի» մարզադաշտում

Ֆուտբոլիստների հետ հանդիպման ընթացքում Ալիևը անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի Կարդալ ավելին

Կալանավորվել են ՀՀ ՊՆ և ԶՈւ բարձրաստիճան սպաներ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ, գնդապետ Կարդալ ավելին

Պաշտոնական Ադրբեջանը պնդում է` Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզները ճշգրիտ չեն

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի կողմից իրենց տրամադրված Կարդալ ավելին

Անկարան կառուցողական է գնահատում «3+3» հարթակի առաջին նիստը

Անկարան կառուցողական է գնահատում դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի առաջին նիստը։ Կարդալ ավելին