ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդն` Իգոր Խաչատուրովը, արդարացվեց։
Կարդալ ավելին
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։
Կարդալ ավելին
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը
Կարդալ ավելին
Հայաստանը տրամադրված է և պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։
Կարդալ ավելին
Ասիայի առաջնության նախօրեին Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահ Մոհամմեդ Ջալուդը ասաց, որ ծանրորդներն այլևս չեն կարողանա ամբիոն բարձրացնել իրենց երկրի դրոշը։
Կարդալ ավելին
Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին:
Կարդալ ավելին
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
Կարդալ ավելին
Պաշտոնական Ստամբուլը մեկնաբանելով Թուրքիայի օդային տարածքը հայկական օդանավերի համար փակելու փաստը
Կարդալ ավելին
Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։
Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
«Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:
Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։