Լեմկին ինստիտուտի ներկայացուցիչներն այցելել են Սյունիքի մարզ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի և Ցեղասպանության կանխարգելման Լեմկին ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ, Լեմկին ինստիտուտը հատուկ փաստահավաք այց է իրականացրել Հայաստանի Սյունիքի մարզ։ Կարդալ ավելին

Ասկերանի շրջանում թշնամին կրակել է քաղաքացու ուղղությամբ

Ասկերանի շրջանում ադրբեջանցիները կրակել են գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացու ուղղությամբ։ Կարդալ ավելին

Խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի. Սիմոնյան

Հայաստանը տրամադրված է և պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Կարդալ ավելին

Չեխիայում Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

Նիկոլ Փաշինյանն այցելել է Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոն, որտեղ հանդես է եկել ելույթով և պատասխանել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին: Կարդալ ավելին

Կայացել է Միրզոյան-Սալիվան-Բայրամով եռակողմ հանդիպումը

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը: Կարդալ ավելին

Քննարկվում են հայ-իրանական համագործակցության նոր եզրեր

Կապանի մշակույթի կենտրոնում տեղի է ունեցել Իրանի «Արաս» ազատ տնտեսական գոտու ներդրումային հնարավորությունների համաժողով–ցուցահանդեսը։ Կարդալ ավելին

Բլինքենն ու Փաշինյանը քնարկել են Արցախի խնդիրը

Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։ Աղբյուրը նշում է, որ կողմերն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: «Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ Փաշինյանը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Աղբյուրը հայտնում է նաև, որ կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի: Հավելենք, որ ապրիլի 29-ից մայիսի 5-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը կլինի Վաշինգտոնում։ Պատվիրակության կազմում է նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումներն են։

Հակառակորդի կրակոցից զինծատայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ

Ապրիլի 29-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքում հակառակորդի կրակոցից Կարդալ ավելին

Քյոլնում փաստեր են ներկայացվել Արցախում Ադրբեջանի վայրագություններից


Ադրբեջանական կողմը կրակել է խաղաղ բնակիչների ուղղությամբ

Ապրիլի 28-ին Նախիջևանիկ համայնքի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, Կարդալ ավելին