Պաշտոնական Բաքուն Եվրամիության ղեկավարությանը բողոք է ներկայացրել Հարավային Կովկասում այդ կառույցի հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի և ԱՀ արտգործնախարար Դավիթ Բաբայանի օրերս Երևանում կայացած հանդիպման պատճառով։
Կարդալ ավելին
Ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից 120 կողմ ձայնով` միաձայն, ընդունվել է
Կարդալ ավելին
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ասաց, որ վստահության մթնոլորտը վերականգնելու համար անհապաղ պետք է լուծում տրվի ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։
Կարդալ ավելին
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է այն մասին, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ համագործակցում է ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Ուկրաինայի, Լիբիայի և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցերում։
Կարդալ ավելին
Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի առաջնորդ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույց է ունեցել,
Կարդալ ավելին
Այսօր Լյուքսեմուրգի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով երկրի օրենսդիր մարմինը կոչ է անում գործադիր մարմնին ի թիվս այլոց Լեռային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական կարգավորման նպատակով պահանջել քաղաքական համապատասխան
Կարդալ ավելին
Նոյեմբերի 29-ին Ազատության հրապարակից դեպի ՌԴ դեսպանատուն միաբանության երթ են նախաձեռնել արվեստի և շոու բիզնեսի մի շարք գործիչներ։ Նրանց նպատակն է աջակցել զինծառայողների հարազատներին և ձայնը հասցնել միջազգային բոլոր հեղինակավոր կառույցներին: Ակցիայի մասնակից Հրանտ Թոխատյանը հույս հայտնեց, որ իրենց կողմից փոխանցված նամակը կընթերցվի և իրենք հույս ունեն, որ կստանան պատասխան:
Կարդալ ավելին
Հոկտեմբերի 23-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար, դաշնային խորհրդական Իգնազիո Կասսիսի հետ:
Զրուցակիցներն անդրադարձան Արցախում ընթացող լայնամասշտաբ պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում ԱԳ նախարարը դաշնային խորհրդականի ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ագրեսիայի ողջ ընթացքում արձանագրված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումների ու պատերազմական հանցագործությունների փաստերին, որոնք միանշանակ կերպով վկայում են, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վերջնանպատակն է բնաջնջել Արցախի բնիկ ժողովրդին։
Նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանն արժևորում է դաշնային դեպարտամենտի կշռադատված հայտարարությունը, որում նաև խստագույնս դատապարտվել են ռազմական գործողությունների ընթացքում միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումները: ՀՀ ԱԳՆ ղեկավարը համոզմունք հայտնեց, որ Արցախի ժողովրդի դեմ իրականացվող հանցավոր ոտնձգությունների համար Ադրբեջանը պետք է ենթարկվի համապատասխան միջազգային պատասխանատվության:
Հայաստանի արտգործնախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների հետևողական ջանքերի գործադրմամբ հոկտեմբերի 10-ին և 17-ին ընդունված հայտարարություններին՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը իր ստանձնած պայմանավորվածությունների կյանքի կոչմանը:
Իգնազիո Կասսիսը վերահաստատեց Շվեյցարիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Երկուստեք ընդգծվեց ռազմական գործողությունների անմիջապես դադարեցման անհրաժեշտությունը:
Հոկտեմբերի 23-ին աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյին:
Կարդալ ավելին