Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 20-ին աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Կարդալ ավելին

"Մեկ տարում կատարվել է այնքան աշխատանք, որքան նախկինում կատարվում էր 5 տարում" - ՀՀ վարչապետ

"2019-ի նոյեմբեր ամսվա դրությամբ կառուցվել և հիմնանորոգվել է 330 կմ ավտոճանապարհ, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվել է ևս 110 կմ ճանապարհ, այսինքն այս տարի կառուցվել է շուրջ 440 կմ ճանապարհ: Կարդալ ավելին

Վարչապետը մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» համաժողովին․ Տեսանյութ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին: Դեկտեմբերի 9-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր և 2003 թվականից նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին․ Տեսանյութ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին և մասնակցել ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրիի բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը և Սոորոնբայ Ժեենբեկովը քննարկել են հայ-ղրղզական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

Աշխատանքային այցով Բիշքեկում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ: Կարդալ ավելին

Հայաստանը զբաղեցրել է Legatum Prosperity Index-ի 61-րդ հորիզոնականը

Բրիտանական վերլուծական ինստիտուտի 2019 թվականի Legatum Prosperity Index-ի բարգավաճման ինդեքսում Հայաստանը առաջ է անցել հետխորհրդային բոլոր պետություններից, բացառությամբ բալթյան երկրների և Վրաստանի: Կարդալ ավելին

"Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է" - Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմում հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին: Կարդալ ավելին

"Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%" - Նիկոլ Փաշինյան

"Եւ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%: Կարդալ ավելին