Պուտինի ու Բայդենի հանդիպումը տեղի կունենան դեկտեմբերի 7-ին

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հերթական անգամ հանդիպում են։ Բանակցությունները կկայանան դեկտեմբերի 7-ին՝ Կարդալ ավելին

Հայտնի են գերեվարումից վերադարձող 10 զինծառայողների անունները


Նման քաղաքականությունը բիրտ հարված է ՌԴ խաղաղապահ առաքելությանը. ԱՀ ԱԳՆ

ԱՀ ԱԳ նախարարությունն անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից գերեվարված և սպանված Արցախի բնակչի դեպքին և հայտարարել, որ Ադրեջանի` նման քաղաքականությունը բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը։ Հաղորդագրությունում նշվում է, որ այսօր Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտարի բնակիչ 1956 թ.-ին ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանը, զբաղվելով անասնապահությամբ, մոլորվելու արդյունքում գերեվարվել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից և սպանվել։ ԱՀ ԱԳՆ–ից շեշտում են, որ նման ահաբեկչական, բարբարոսական արարքը Ադրբեջանում պետական մակարդակով վարվող հայատյաց և ցեղասպան քաղաքականության դրսևորում է և իրականացվել է Ադրբեջանի բարձրագույն իշխանության ցուցումների ներքո։ Որպես նշվածի ապացույց կարելի է դիտարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված կեղծ հաղորդագրությունը, որտեղ արդարացվում է Ադրբեջանի զինված ուժերի ահաբեկչական գործողությունը։ «Պաշտոնական Բաքվի նման պահվածքը հանդիսանում է միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում, անհարգալից վերաբերմունք՝ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների նկատմամբ և նպատակ ունի ահաբեկել Արցախի բնակչությանը, ստիպել նրան լքել հայրենիքը։ Նման քաղաքականությունը նաև բիրտ հարված է Ռուսաստանի կողմից իրականացվող խաղաղապահ առաքելությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։ ԱՀ ԱԳ նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը, կոչ անում միջազգային հանրությանը համարժեք գնահատական տալ Ադրբեջանի սանձարձակ գործողություններին։ Արտաքին գործերի նախարարությունը հորդորում է Արցախի բնակչությանը չտրվել Ադրբեջանի սադրանքներին և չկորցնել հայրենիքում ապրելու հաստատակամությունը։

Գուտերեշը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսություն սկսել բոլոր ձևաչափերում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին Կարդալ ավելին

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման շուրջ երկխոսություն պետք է վարել ՌԴ-ում պահվող խորհրդային քարտեզների հիման վրա. Մատվիենկո

Ներկայում Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր խնդիրն այն է, որ սահմանազատումն իրականացվի այնպես, որ կողմերից որևէ մեկը չփորձի վերսկսել ռազմական գործողությունները: Կարդալ ավելին

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը. ՌԴ ԱԳՆ

Պաշտոնական Մոսկվան հաստատում է, որ Երևանը խնդրել է միջնորդել Հայաստանի Կարդալ ավելին

Վրաստանը չի մասնակցի «3+3» ձևաչափին

Վրաստանը չի մասնակցի «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի նախագծին, համարելով, որ այն աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Կարդալ ավելին

Նորայր Միրզոյանը կփոխանցվի՞ Արցախի իրավապահներին

Ստեփանակերտ-Բերձոր միջպետական ճանապարհի՝ Շուշիի հատվածում այսօր վաղ առավոտյան արձանագրված դեպքի առնչությամբ Արցախի քաղաքացին Կարդալ ավելին

Կողմերը կարևորել եմ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի և Ռուսաստանի ջանքերի համատեումը

Նոյեմբերի 12-ին Փարիզում Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի Կարդալ ավելին