Բունդեսթագը հանդես է եկել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Գերմանիայի ակտիվ մասնակցության օգտին

Գերմանիան պետք է ակտիվորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և նպաստի այդ տարածաշրջանի բնակիչների միջև խաղաղ և իրավահավասար հարաբերությունների հաստատմանը։ Կարդալ ավելին

Պուտինն անվտանգության խորհրդի նիստին անդրադարձել է Ալիևի և Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցներին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Կարդալ ավելին

Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի կենտրոնակայան՝ ի աջակցություն ֆրանսահայ համայնքի ամենամյա դրամահավաք-հեռախոսամարաթոնի, որն այս տարի նվիրված է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների օգնությամբ Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում տեղահանված և ունեզուրկ եղած տասնյակ հազարավոր արցախահայության կարիքներին։ Կարդալ ավելին

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Լավրովի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին այսօր ընդունել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Կարդալ ավելին

Ռուսաստանի ու Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Ղարաբաղյան հակամարտությանը

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Գերմանիայի արտաքին գործերի դաշնային նախարար Խայկո Մաասը հեռախոսազրույցի ժամանակ ի թիվ այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեման։ Կարդալ ավելին

ՌԴ ԱԳ նախարարը Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը հակամարտության կարգավորման հարցում

Ռուսաստանը չի թաքցնում, որ դեմ է ԼՂ խնդրի` ռազմական ճանապարհով կարգավորումը։ Այս մասին հունական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սեգեյ Լավրովը։ Կարդալ ավելին

Մնացականյանը և Բայրամովը կրկին կհանդիպեն Ժնևում հոկտեմբերի 29-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ինչպես նաև մասնակցել են արտաքին գործերի նախարարների և փոխարտգործնախարար Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան՝ նշելով, որ իրենք Փարիզի հետ այդ պարտավորությունները հաստատել են հոկտեմբերի 18-ին: Համանախագահները կողմերին հիշեցրել են նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարության, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայքլ Պոմպեոյի, Ֆրանսիայի՝ Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի եւ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին, որոնք կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Ինտենսիվ քննարկումների ընթացքում համանախագահները և արտգործնախարարները քննարկել են անհապաղ հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի դիտարկման հնարավոր չափորոշիչները և հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն համապարփակ կարգավորման հիմնական էական տարրերի քննարկման նախաձեռնումը: Համանախագահները և արտգործնախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել Ժնևում հոկտեմբերի 29-ին՝ քննարկելու, ձեռք բերելու պայմանավորվածություն և սկսելու իրականացնել համաձայնեցված ժամկետներում բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ընդունված հիմնական սկզբունքներին համապատասխան»:

Հայտարարվեց 3-րդ հումանիտար հրադադարը

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ և Կարդալ ավելին

Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը․ Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» միջազգային ակումբի նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել հակամարտության երկու կողմերի հետ։ Կարդալ ավելին

Պարզվում է մենք միջմայրցամաքային բալիստիկ «Յարս» հրթիռ ունեինք․ Արծրուն Հովհաննիսյան

Իլհամ Ալիևի երևակայությունը հերթական անգամ անցավ իրականության բոլոր սահմանները։ Նա ժողովրդին հղած իր հերթական ուղերձում հայտնել է, որ իբր իրենց զինուժը ոչնչացրել է հայկական բանակի «Յարս» երկու հրթիռային համակարգեր։ Կարդալ ավելին