ՃՏՊ մահվան ելքով՝ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհատվածում

FB_IMG_1635586801986

Հոկտեմբերի 30-ին Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 16-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այդ մասին հաղորդում է ԱՀ Քնչական կոմիտեն։

Համաձայն հաղորդագրության Ասկերան քաղաքի 1994թ. ծնված բնակիչը, վարելով իրեն պատկանող «Մերսեդես Բենս C200» մակնիշի ավտոմեքենան նշված ճանապարհահատվածում կորցրել է ավտոմեքենայի նկատմամբ լիարժեք ղեկակառավարումը, բախվել հողաթմբին և շրջվել։ Հայտնի է նաև, որ վարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն, իսկ ուղևոր՝ նույն քաղաքի 1989թ. ծնված Գագիկ Բագրատի Համբարձումյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Պատահարի կապակցությամբ ԱՀ քննչական կոմիտեում ԱՀ քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննությունը շարունակվում է:

Դիտումների քանակը: 4789
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին