ՃՏՊ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու վրա Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ

70053444_2717476988286759_2170496602463010816_n

Այսօր ժամը 16:05-ին ԱԻՊԾ Շուշիի շրջանային ԱԻ բաժնից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս մայրուղու 32-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով «Land Rover» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 60մ գլորվել ձորը: Ահազանգով դեպքի վայր են մեկնել Շուշիի շրջանային ԱԻ բաժնի հրշեջ-փրկարարները և ոստիկանության աշխատակիցները: Ավտոմեքենայի մեջ գտնվել են Լեհաստանի քաղաքացիներ: ՃՏՊ հետևանքով վարորդը՝ 30-ամյա Ա. Կ-ն և ուղևորներ՝ 26-ամյա Ն. Ա-ն և 26-ամյա Ռ. Գ-ն ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և Շուշի շրջանային շտապօգնության մեքենայով տեղափոխվել Ստեփանակերտի հանրապետական բուժմիավորում:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածների վիճակը գնահատվել է բավարար: Վերջիններս հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Դիտումների քանակը: 4880
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին