Ստեփանակերտ քաղաքի Ա. Մանուկյան փողոցում ապրիլի 25-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Համաձայն ԱՀ Ոստիկանության տարածած հայտարարության դեպքի վայր մեկնած հետաքննիչը պարզել է, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Գ.Մ.-ն (ծնված 1992թ.) իր վարած «Nisan March» ավտոմեքենայով բախվել է Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի դիմացի ճանապարհահատվածում կայանած` Վ.Մ.-ին պատկանող «Mersedes Benz Vario» ավտոմեքենային։ Պատահարի հետևանքով Գ. Մ.-ն ժամը 16:00-ին` փակ գանգուղեղային վնասվածքով, տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Թողնել պատասխան