Նոյեմբերի 8-ին ժամը 21:20-ին Վ. Մամիկոնյան և Շիրվանզադե փողոցների խաչմերուկում վրաերթ է տեղի ունեցել:
Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքում հաշվառված 42-ամյա Ա. Պետրոսյանը փակ գանգուղեղային վնասվածքով, գլխուղեղի սալջարդով, ձախ քունքային շրջանի գծային կոտրվածքով, ասպերացիոն թոքաբորբ ախտորոշմամբ տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:
Հետախուզական աշխատանքների արդյուքում պարզվել է, որ Ա. Պետրոսյանին վրաերթի է ենթարկել 29-ամյա Վ. Սարգսյանը՝ (հաշվառված է Շուշի քաղաքում) «Նիսսան տիդա» ավտոմեքենայով:
«Քաղաքացուն վրաերթի ենթարկելուց հետո վերջինս թողնելով դեպքի վայրը՝ դիմել է փախուստի։
Վ.Սարգսյանը բերման է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Նա գտնվում էր 0.719մգ/լ ոչ սթափ վիճակում»,- հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից:
Թողնել պատասխան