Նոյեմբերի 4-6-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում՝ մասնակցելու ԱլԳ 10-ամյակին նվիրված նախարարական երկխոսությանը և դրա շրջանակներում կայանալիք միջոցառումներին։
 ԱԳ նախարարը որպես բանախոս հանդես է գալու «Բարձր մակարդակի նախարարական քննարկում. ԱլԳ նոր քաղաքական տեսլականը» և «ԱլԳ-ն կապելով Կայուն Զարգացման 2030 օրակարգի հետ. Ինչպես հասցեագրել դիմակայունությունը» խորագրով քննարկումներին:
 Նախարար Մնացականյանն Արևելյան գործընկերությանը նվիրված դասախոսություն է ունենալու Շվեդիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում:
 Այցի շրջանակներում ԱԳ նախարարը մասնակցելու է նաև մի շարք այլ միջոցառումների և հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ։


 
  
  
  
 
Թողնել պատասխան