Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Աբխազիայի Հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությանը։
ԱՀ ԱԳՆ Մասիս Մայիլյանը Ռաուլ Խաջիմբային շնորհավորել է Ազատագրման և Հաղթանակի օրվա կապակցությամբ և փոխանցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը։
Ինչպես հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև կրթության, գիտության և սպորտի բնագավառներում գործնական ծրագրերի իրականացման շուրջ։
Թողնել պատասխան