Արայիկ Հարությունյանը զորացրման հրամանագիր է ստորագրել

Արայիկ Հարությունյանի հրամանագրով` օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակում ծառայության զորակոչված քաղաքացիները զորացրվել են։ Այդ մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր 2022 թվականի օգոստոսի 3-ին հայտարարված մասնակի զորահավաքի շրջանակում զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների զորացրում կատարելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով` ըստ պաշտոնական աղբյուրների, հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Դիտումների քանակը: 4183
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին