Արցախցի աղջկան ռուս խաղաղապահներն արգելեցին մուտք գործել Արցախ

Արցախ

Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսով տեղաշարժվելու ժամանակ ՌԴ խաղաղապահ ուժերի ստուգման կետում խնդիրներ են առաջացել։ Ուղևորներից մեկին, ով ծնվել ու մեծացել էր Արցախի Հորաթաղ գյուղում, չթույլատրեցին շարունակել ճանապարհը` պատճառաբանելով, որ վերջինս Ղազախստանի քաղաքացիություն ունի։ Հարցը նրանում է, որ աղջիկը վերջերս է տեղափոխվել նշված երկիր և անձնագրով հանդիսանում է Ղազախստանի քաղաքացի։ Ավտոբուսը շարունակեց իր ճանապարհն առանց այդ ուղևորի, որին ռուս խաղաղապահ զորքերի զինծառայողները ստիպեցին մնալ իրենց հետ` անցակետում, և արգելեցին մուտք գործել Արցախ։

Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

Դիտումների քանակը: 5972
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին