Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն Աբխազիայի Հանրապետության Պիցունդա քաղաքում անց է կացվել ԽՍՀՄ սպորտի վարպետ Գեորգիա Բլաբի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշար։
Մրցաշարում արցախցի մարզիկ Մանվել Պետրոսյանը՝ հաղթելով 4-րդ մարտում, 43 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» գավաթին։
Բռնցքամարտի միջազգային մրցաշարից լավ ցուցանիշներով է վերադարձել նաև 52 կգ քաշային կարգում հանդես եկող Աշոտ Բեգլարյանը՝ հաղթելով 2 մարտում։
Թողնել պատասխան