Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

3

Սեպտեմբերի 25-ին Արցախի Հանրապետության Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը։

Բերձոր քաղաքի անունից հռչակագիրը ստորագրել է քաղաքապետի պաշտոնակատար Անահիտ Չարչյանը, իսկ Ալֆորվիլ քաղաքի անունից՝ քաղաքապետ Միշել Ժերշինովիչը։

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

 

Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Բերձոր քաղաքում, որին ներկա էին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամ Լյուկ Կարվունասը։

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Արֆորվիլ քաղաքների միջև վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիրը

Հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը և ընդգծելով ժողովուրդների միջև երկխոսությանը նպաստելու և Հարավային Կովկասում վերջնական խաղաղություն հաստատելու անհրաժեշտությունը՝ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ ամրապնդել երկու քաղաքների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը։ Հռչակագրի նպատակն է գործընկեր քաղաքների միջև կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական ինքնակառավարման ոլորտներում համագործակցության խթանումն ու գործնական ծրագրերի իրականացումը։

Դիտումների քանակը: 4766
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին