Արցախում խափանվել է վառելիքի ներկրումը, կասեցվել են ԿԽՄԿ-ի բեռնափոխադրումները

Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին (Բերձորի միջանցքում) անցակետի տեղադրման և շրջափակման հետևանքով ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը։Արդեն 3 օր է` Կարմիր խաչի միջազգային կազմակերպության կողմից կատարվող բեռնափոխադրումները կասեցվել են։ Այդ մասին հայտնում է պաշտոնական Ստեփանակերտը։

Ստեղծված իրավիճակին առնչվող թեմաները քննարկելու համար Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն

Ապրիլի 25-ին կայացած խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ լրացուցիչ սահմանափակումներն Ադրբեջանի կողմից հանգեցրել են նույնիսկ նվազագույն ծավալի կենսական նշանակության ապրանքների ներկրման անհնարինության: Չի մատակարարվել նույնիսկ կտրոններով նախատեսված ծավալը։

Բացի այդ անդրադարձ է կատարվել  Շուշիի շրջանի չորս համայնքների բնակչության համար առաջացած սուր հումանիտար խնդիրներին, քանի որ շրջափակված են երկու կողմից՝ Շուշիի ու Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետի հատվածներում։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև կտրոնային համակարգում ներառված ապրանքների որակի խնդրին և որոշում է կայացվել հրաժարվել պարենային ապրանքների մատակարարման տենդերային համակարգից։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցերի լայն շրջանակ։ Սոցիալական ծրագրերի շուրջ քննարկումների արդյունքում եկել են այն եզրահանգման, որ անհրաժեշտ է աշխատանք ու եկամուտ չունեցող բոլոր անձանց ցուցաբերել դրամական աջակցություն:

Դիտումների քանակը: 3759
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին