Ֆրանսիայի Սենատում Արցախի հարցով հանձնախումբ է ստեղծվել

Ռըտայո

Ֆրանսիայի Սենատում ստեղծվել է Արցախի հարցով հանձնախումբ, որի նպատակն է աջակցել ու զորակցել արցախահայությանը:Ակդ մասին հայտնել է Ֆրանսիայի Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր և նախագահ, Արևելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռըտայոն Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ–ի հետ հանդիպման ժամանակ։

Ռըտայոն ընդգծել է, որ ջանքեր կգործադրի միջազգային ատյաններում բարձրաձայնելու արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պահանջը:

Կաթողիկոսն էլ անդրադարձել է արցախահայության և Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին:

«Այս առնչությամբ Նորին Սրբությունը կարևոր համարեց միջազգային հանրության հետևողական ջանքերի գործադրումն Ադրբեջանի որդեգրած ծավալապաշտական քաղաքականությունը կանխելու հարցում։ Գարեգին 2-րդը նաև իր գնահատանքը հայտնեց Ֆրանսիայի իշխանություններին արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ու հետպատերազմական շրջանում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած աջակցության և զորակցության համար: Նա երախտագիտություն հայտնեց Ֆրանսիայի Սենատին Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, ինչպես նաև Արցախի անկախության մասին բանաձևի ընդունման համար»,– նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև գերիների վերադարձման, Լաչինի միջանցքի [Բերձորի միջանցք] արգելափակման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին:

Դիտումների քանակը: 3745
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին