Ենթադրվում է, որ թունավորման պատճառը կաթնամթերքն է

Հիվանդության ախտորոշման և հարուցիչի հայտնաբերման նպատակով նմուշառում է կատարվել «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք ընդունված երեխայի փսխման զանգվածից և կասկածելի կաթնամթերքից (թթվասեր և կաթնաշոռ): Այդ մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։

«Կաթնամթերքի արտադրանքի իրացումը ժամանակավորապես դադարեցված է, քանի որ իրականացվում են սանիտարահիգիենիկ ստուգումներ։ Ստուգումներ են իրականացվում նաև հանրապետության շրջաններում»,- հայտնել են ԱՀ ԱՆ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնից։

Ավելի վաղ Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոնից հայտնել էին նաև, որ ինչպես Ստեփանակերտի համար 7 դպրոցում, այնպես էլ կաթնամթերք արտադրող համապատասխան ընկերության արտադրամասում 23 աշխատակից անալիզ են հանձնել։

Այս պահի դրությամբ հայտնի է, որ դեկտեմբերի 8-ին դիմել են ևս 5 երեխա, որոնցից 4-ը դուրս են գրվել, իսկ 1 երեխա դեռևս բուժօգնություն է ստանում «Արևիկ» բուժմիավորումում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին պարբերաբար ԱՀ ԱՆ «Արևիկ» բուժմիավորման պոլիկնինիկանան բաժանմունք են դիմել ընդհանուր 26 երեխա՝ նույնանման գանգատներով։ Բոլորի մոտ ախտորոշվել է «Սուր գաստրիտ»՝ ենթադրյալ սննդային թունավորման հետևանքով:

Դիտումների քանակը: 4001
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին