ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին Գրիգորյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Պատվիրակության կազմում են եղել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը, Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը և ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
«Հանդիպմանը մանրամասներ եմ ներկայացրել բոլոր ուղղություններով ընթացող բանակցային գործընթացից»,– գրել է Գրիգորյանը։
Ըստ նրա` հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը։
Թողնել պատասխան