Հոկտեմբերի 30-ին ըստ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի՝ կայանալու է ՊԲ շահագործումից հանված ավտոմեքենաների, դրանց առանձին ագրեգատների ու հանգույցների աճուրդ-վաճառք:
Ինչպես հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը՝ աճուրդ-վաճառքին կարող են մասնակցել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքի անդամները, զինվորական հաշմանդամները, պահեստազորի զինծառայողները, ԱՀ ՊՆ և ՊԲ համակարգի զինծառայողները և նրանց հավասարեցված անձինք:
Թողնել պատասխան