Արցախի Հանրապետության կառավարության և ՌԴ խաղաղապահ զորակազմի ջանքերի արդյունքում այսօր հաջողվել է որոշակիորեն վերականգնել Հայաստանի Հանրապետությունից հումանիտար բեռների ներկրումը, որը վերջին օրերին խափանվել էր Արցախ-Հայաստան սահմանագծին ադրբեջանական ապօրինի անցակետի տեղադրման պատճառով: Այդ մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Խաղաղապահների միջոցով ներկրված բեռի հիմնական մասը եղել է առաջին անհրաժեշտության՝ կտրոնային համակարգում ներառված սննդամթերք, որը վաղվանից մատակարարվելու է խանութներ, և քաղաքացիները կարողանալու են գնումներ կատարել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրը նաև հայտնում է, որ մինչև առայսօր չիրացված կտրոնների վերաբերյալ կլինի առանձին հայտարարություն և հայցում է քաղաքացիների ներողամտությունն ու ըմբռնումը։
Թողնել պատասխան