Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի ամանորյա շնորհավորանքը.
<<Սիրելի հայրենակիցներ,
Նոր տարվա շեմին սովորաբար ամփոփում ենք անցնող տարին և գալիք տարվա անելիքներն ու սպասումներն ուրվագծում:
2019 թվականն , ընդհանուր առմամբ, արդյունավետ էր մեր գերատեսչության համար: Տարին առանձնացավ խոշոր ու հետաքրքիր մշակութային իրադարձություններով, կազմակերպվեցին հոբելյանական համերգներ ու միջոցառումներ, մեր թատերահամերգային խմբերը ողջ տարվա ընթացքում ելույթներ ունեցան ոչ միայն Արցախում, այլև ՀՀ-ում և արտերկրում:Տարին հաջող էր նաև զբոսաշրջության բնագավառում, իրականացվեցին մի շարք ծրագրեր, համագործակցություններ, որոնք շարունակական են լինելու և ապահովելու են սպասված արդյունքներ:
Հաջողությամբ իրագործվեցին երիտասարդական դաշտի ակտիվացմանն ուղղված նախագծեր:
Իհարկե, կան նաև կիսատ ու չիրագործված ծրագրեր: Վստահ ենք, որ 2020 թվականն առավել մեծ հնարավորություններ կտա կյանքի կոչելու այն ամենը, ինչը չհացրեցինք նախորդ տարի:
Թող 2020 թվականը լինի խաղաղության, համերաշխության, նշանակալի ձեռքբերումների, անձնական հաջողությունների և բարօրության տարի: Թող այս տարին առանձնահատուկ լինի մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ապագայի կերտման ճանապարհին:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:>>
Թողնել պատասխան